← Ամբողջ տեսականին

Դրոշ պատվանդանով

Գինը՝ սկսած 31000 ֏

Գնեք դրոշն ու պատվանդանը միասին, խնայեք և միաժամանակ ձեռք բերեք որակյալ ապրանք: Մեր դրոշ պատվանդանների հետ հավաքածուն ապահովում է հարմար տեղադրում և ներկայանալի տեսք, որը ընդգծում է ձեր բրենդը ցանկացած միջավայրում։

  • Անհատական ձևավորում՝ ընտրեք լոգոն, գույները և տպագրության ձևը՝ ըստ ձեր բրենդի պահանջների։
  • Բարձրորակ նյութեր և կատարում՝ դիմացկուն քամուն, արևին և երկարատև օգտագործմանը։
  • Հեշտ տեղադրում և տեղափոխում՝ սրահներ, գրասենյակներ կամ միջոցառումներ։
  • Արագ և ապահով առաքում ամբողջ Հայաստանով։

Պատվիրեք այսօր և ստացեք դրոշ պատվանդանի հետ, որը ոչ միայն զարդարում է տարածքը, այլև ներկայացնում է ձեր բրենդը պրոֆեսիոնալ մակարդակով։

Որտեղ են կիրառվում

  • Պետական և միջազգային կազմակերպություններում
  • Դիվանագիտական ներկայացուցչություններում
  • Մասնավոր ընկերություններում և գրասենյակներում
  • Սովորական տներում՝ որպես դեկորատիվ տարր
  • Տոնական և հիշարժան միջոցառումների ժամանակ

Կարող եք նվիրել գործընկերներին, հյուրերին կամ համաժողովի մասնակիցներին։ Նման նվերը միշտ տպավորիչ է և ունի խորհրդանշական արժեք։

Ինչ կարող եք գտնել մեր խանութում

  • Ազգային դրոշներ պատվանդանով (Հայաստանի և այլ երկրների)
  • Դրոշներ պատվանդանի հետ
  • Կազմակերպությունների և ընկերությունների դրոշներ
  • Սեղանի փոքր դրոշներ՝ ուսանողների, դպրոցի կամ միջոցառումների համար
  • Անհատական պատվերներ՝ ձեր լոգոյով կամ հատուկ դիզայնով
Ինչու ընտրել մեզ

Մեր առավելությունները

Ներկայացուցչական տեսք

հաճախ օգտագործվում են գրասենյակներում, հանդիպումների սրահներում, հյուրանոցներում, դպրոցներում ու միջազգային միջոցառումներում։ Դրանք տալիս են միջավայրին պաշտոնականություն և գեղեցիկ ձևավորում։

Հարմարավետություն

Հարմար են օգտագործման համար:

Դիզայնի բազմազանություն

Մենք առաջարկում ենք տարբեր չափսերի, նյութերից պատրաստված և տարբեր գույներով դրոշներ և պատվանդաններ։ Կարելի է ընտրել ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ոճով տարբերակներ։

Երկարաժամկետ օգտագործում

պատրաստված են բարձրորակ նյութերից, ինչը ապահովում է դրանց ամրությունը և գեղագիտական տեսքը երկար ժամանակ։

  • Սեփական արտադրություն։
  • Առաջարկում ենք գներ, որոնք հասանելի են յուրաքանչյուր հաճախորդի։
  • Ապահովում ենք արագ առաքում և երաշխիք։
  • Կարող ենք իրականացնել անհատական պատվերներ՝ ձեր պահանջներին համապատասխան։

Ձեռք բերեք ձեր ոճի, հեղինակության և ինքնության կարևոր տարրը։ Ընտրեք ձեր տարբերակը մեր խանութում և ավելացրեք ձեր միջավայրին նոր շունչ։

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Կա՞ արդյոք նվազագույն պատվեր

Ոչ, կարող եք պատվիրել նույնիսկ 1 դրոշ։ Սակայն մեծածախ պատվերների դեպքում գործում են զեղչեր։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում պատվերի պատրաստման համար

Պատրաստման ժամկետը կախված է բարդությունից և քանակից։ Միջինում՝ 1-ից 5 աշխատանքային օր։

Հնարավո՞ր է շտապ պատրաստում

Այո, առաջարկում ենք շտապ պատրաստման ծառայություն։ Կապվեք մեզ հետ՝ առավել արագ տարբերակը ընտրելու համար։

Ի՞նչ նյութից են պատրաստվում դրոշները

Մենք օգտագործում ենք ամուր և եղանակային պայմաններին դիմացկուն գործվածքներ՝ կաբարդին, սատեն, նեյլոն։ Կօգնենք ընտրել ճիշտ նյութը՝ կախված օգտագործման վայրից (փակ տարածք կամ դրսում):

Հնարավո՞ր է պատվիրել դրոշ իմ սեփական դիզայնով

Այո, մենք մասնագիտացած ենք անհատական մակետով դրոշների պատրաստման մեջ։

Դուք կարող եք ուղարկել պատրաստ դիզայնը կամ նկարագրել գաղափարը, և մենք կօգնենք մշակել այն։

Ինչպե՞ս է իրականացվում առաքումը

Մենք իրականացնում ենք առաքում ամբողջ Հայաստանով՝ առաքման ծառայությունների միջոցով։

Կարող եք նաև ինքներդ վերցնել մեր գլխամասից՝ 📍ք. Երևան, Մաշտոցի 54ա։

Երևան քաղաքում առաքումն անվճար է 😍, իսկ մյուս վայրերում առաքման գինը կախված է հեռավորությունից:

Ի՞նչ վճարման եղանակներ կան

Կարող եք վճարել առցանց կամ բանկային փոխանցմամբ: Մանրամասների համար զանգահարեք 044 180008