Որքա՞ն արժե դրոշի պատրաստումը և ինչից է կախված գինը

Հաճախորդների ամենատարածված հարցերից մեկն է՝ինչո՞ւ է դրոշի պատրաստումը երբեմն արժենում 15 000 դրամ, իսկ երբեմն՝ 65 000 դրամ և ավելի, եթե առաջին հայացքից դա պարզապես «կտոր» է։
Իրականում դրոշի գինը ձևավորվում է բազմաթիվ գործոններից, և դրանք հասկանալով՝ կարելի է չվճարել ավելին և ստանալ երկար ծառայող որակյալ դրոշ։
Դիտարկենք քայլ առ քայլ:

Դրոշների արտադրություն
Ինչից է կախված դրոշի պատրաստման գինը
- Դրոշի չափից
Դրոշների արտադրության ամենահասկանալի գործոնը դրոշի չափն է։ Մեծ չափի դրոշը նշանակում է ավելի շատ կտոր. ներկ, ավելի բարձր պատվանդան /եթե պատվերը դրոշ և պատվանդանը միասին է,
Օրինակ․Ներսում օգտագործվող 60×90 սմ դրոշը կարող է 2–3 անգամ էժան լինել, քան 150×300 սմ արտաքին դրոշը՝ նույն դիզայնի դեպքում։
- Կտորի տեսակից
Կտորը ուղղակիորեն ազդում է՝
- ծառայության ժամկետի
- տեսքի
- եղանակային դիմադրության վրա
Արտաքին դրոշները միշտ ավելի թանկ են, քանի որ պահանջում են ամուր և դիմացկուն կտոր։
3.Պատկերի փոխանցման եղանակից
Գնի վրա մեծ ազդեցություն ունեցող գործոններից է պատկերի փոխանցման եղանակը։
Հիմնական տեխնոլոգիաներն են՝
Սուբլիմացիոն տպագրությունը , ուղիղ թվային տպագրությունը և ասեղնագործությունը:
Օրինակ․Պարզ լոգոյով սուբլիմացիոն տպագրությամբ դրոշը 2–3 անգամ էժան կլինի, քան նույն լոգոյով ասեղնագործված դրոշը։
- Ամրացումներից և եզրերի մշակման եղանակից
Շատ հաճախորդներ մոռանում են այս դետալի մասին, բայց այն կարևոր է թե՛ գնի, թե՛ ամրության համար։
Առանձին կարող են հաշվարկվել՝
- օղակներ (լյուվերներ)
- գրպան փայտի համար
- ուժեղացված կարեր
- կրկնակի կարում
- ժապավեն կամ պարան եզրով
Արտաքին դրոշի դեպքում այստեղ խնայել չի կարելի, հակառակ դեպքում այն արագ կվնասվի։
- Դիզայնի բարդությունից
Գինը բարձրանում է, եթե՝ կան մանր դետալներ, գրադիենտներ, օգտագործվում են ոչ ստանդարտ գույներ կամ անհրաժեշտ է դիզայների կողմից ֆայլի մշակում:
- Պատրաստման արագությունից
Եթե դրոշը անհրաժեշտ է շատ շտապ, 1–2 օրվա ընթացքում,ապա գինը կարող է աճել 20–50 %-ով՝ առաջնահերթ արտադրության պատճառով։
- Տպաքանակից
Այստեղ գործում է պարզ կանոն․
Որքան մեծ է տպաքանակը, այնքան էժան է մեկ դրոշի գինը
Օրինակ․1 դրոշ — 12000 դրամ, 10 դրոշ — 10000 դրամ / հատ50 դրոշ — 9000 դրամ / հատ:
Հենց այդ պատճառով բիզնեսների և միջոցառումների համար շահավետ է պատվիրել միանգամից մի քանի դրոշ։
Ընտրեք ձեր դրոշը մեր դրոշների տեսականուց։

