Դրոշի վարձակալություն
Գինը՝ սկսած 5000 ֏
Դրոշների վարձակալություն ցանկացած միջոցառման, գրասենյակի կամ արտահերթ դեպքի համար՝ ապահովելով պրոֆեսիոնալ և ներկայացուցչական տեսք։
- Անհատական ընտրություն՝ տարբեր չափերի և ձևերի տարբերակներ։
- Բարձրորակ նյութեր՝ դիմացկուն քամուն, արևին և երկարատև օգտագործմանը։
- Հեշտ տեղադրում և հավաքում՝ արագ պատրաստում միջոցառման ժամկետին համապատասխան։
- Արագ և ապահով առաքում ամբողջ Հայաստանով։
Վարձակալությունը թույլ է տալիս կարճաժամկետ միջոցառումների համար պրոֆեսիոնալ ներկայացում ունենալ առանց երկարատև ներդրումների։ Վարձակալեք դրոշներ, պատվանդաններ, ամբիոններ մի քանի օրով և խնայեք գումար:


Որտեղ են կիրառվում
- Պետական և միջազգային կազմակերպություններում
- Դիվանագիտական ներկայացուցչություններում
- Մասնավոր ընկերություններում և գրասենյակներում
- Սովորական տներում՝ որպես դեկորատիվ տարր
- Տոնական և հիշարժան միջոցառումների ժամանակ
Կարող եք նվիրել գործընկերներին, հյուրերին կամ համաժողովի մասնակիցներին։ Նման նվերը միշտ տպավորիչ է և ունի խորհրդանշական արժեք։
Ինչ կարող եք գտնել մեր խանութում
- Ազգային դրոշներ պատվանդանով (Հայաստանի և այլ երկրների)
- Դրոշներ պատվանդանի հետ
- Կազմակերպությունների և ընկերությունների դրոշներ
- Սեղանի փոքր դրոշներ՝ ուսանողների, դպրոցի կամ միջոցառումների համար
- Անհատական պատվերներ՝ ձեր լոգոյով կամ հատուկ դիզայնով
Մեր առավելությունները
Ներկայացուցչական տեսք
հաճախ օգտագործվում են գրասենյակներում, հանդիպումների սրահներում, հյուրանոցներում, դպրոցներում ու միջազգային միջոցառումներում։ Դրանք տալիս են միջավայրին պաշտոնականություն և գեղեցիկ ձևավորում։
Հարմարավետություն
Հարմար են օգտագործման համար:
Դիզայնի բազմազանություն
Մենք առաջարկում ենք տարբեր չափսերի, նյութերից պատրաստված և տարբեր գույներով դրոշներ և պատվանդաններ։ Կարելի է ընտրել ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ոճով տարբերակներ։
Երկարաժամկետ օգտագործում
պատրաստված են բարձրորակ նյութերից, ինչը ապահովում է դրանց ամրությունը և գեղագիտական տեսքը երկար ժամանակ։
- Սեփական արտադրություն։
- Առաջարկում ենք գներ, որոնք հասանելի են յուրաքանչյուր հաճախորդի։
- Ապահովում ենք արագ առաքում և երաշխիք։
- Կարող ենք իրականացնել անհատական պատվերներ՝ ձեր պահանջներին համապատասխան։
Ձեռք բերեք ձեր ոճի, հեղինակության և ինքնության կարևոր տարրը։ Ընտրեք ձեր տարբերակը մեր խանութում և ավելացրեք ձեր միջավայրին նոր շունչ։
Դրոշի վարձակալություն մեր արտադրությունից
Հաճախ տրվող հարցեր
Կա՞ արդյոք նվազագույն պատվեր
Ոչ, կարող եք պատվիրել նույնիսկ 1 դրոշ։ Սակայն մեծածախ պատվերների դեպքում գործում են զեղչեր։
Որքա՞ն ժամանակ է պահանջվում պատվերի պատրաստման համար
Պատրաստման ժամկետը կախված է բարդությունից և քանակից։ Միջինում՝ 1-ից 5 աշխատանքային օր։
Հնարավո՞ր է շտապ պատրաստում
Այո, առաջարկում ենք շտապ պատրաստման ծառայություն։ Կապվեք մեզ հետ՝ առավել արագ տարբերակը ընտրելու համար։
Ի՞նչ նյութից են պատրաստվում դրոշները
Մենք օգտագործում ենք ամուր և եղանակային պայմաններին դիմացկուն գործվածքներ՝ կաբարդին, սատեն, նեյլոն։ Կօգնենք ընտրել ճիշտ նյութը՝ կախված օգտագործման վայրից (փակ տարածք կամ դրսում):
Հնարավո՞ր է պատվիրել դրոշ իմ սեփական դիզայնով
Այո, մենք մասնագիտացած ենք անհատական մակետով դրոշների պատրաստման մեջ։
Դուք կարող եք ուղարկել պատրաստ դիզայնը կամ նկարագրել գաղափարը, և մենք կօգնենք մշակել այն։
Ինչպե՞ս է իրականացվում առաքումը
Մենք իրականացնում ենք առաքում ամբողջ Հայաստանով՝ առաքման ծառայությունների միջոցով։
Կարող եք նաև ինքներդ վերցնել մեր գլխամասից՝ 📍ք. Երևան, Մաշտոցի 54ա։
Երևան քաղաքում առաքումն անվճար է 😍, իսկ մյուս վայրերում առաքման գինը կախված է հեռավորությունից:
Ի՞նչ վճարման եղանակներ կան
Կարող եք վճարել առցանց կամ բանկային փոխանցմամբ: Մանրամասների համար զանգահարեք 044 180008





