Դրոշի ստանդարտները Հայաստանում․ ինչ պետք է իմանալ գնելուց առաջ

Դրոշը կարող է լինել ճիշտ գույներով և ճիշտ համամասնությամբ, բայց միևնույն է չհամապատասխանել պահանջներին։ Պատճառը կտորն է, կարերը և գրպանը։ Այս թվերը չկան «ՀՀ դրոշի մասին» օրենքում․ դրանք սահմանված են ՀՀ կառավարության N 888-Ն որոշմամբ, որի մասին գիտեն քչերը։
Մենք ամփոփեցինք բոլոր պահանջները մեկ ուղեցույցում և պատրաստեցինք PDF, որը կարող եք անվճար ներբեռնել։
Հինգ պահանջ, որոնք ամենից հաճախ խախտվում են
- Կտոր — դրսի դրոշը՝ միայն 100% պոլիէսթեր։
- Խտություն — առնվազն 90 գ/մ²։ Ավելի բարակ կտորն արևի և քամու տակ արագ մաշվում է։
- Կարեր — եզրերը մշակվում են փակ կարով, իսկ յուրաքանչյուր 5 սմ-ում պետք է լինի 15–20 կար։
- Գրպան — դրոշի երկարության 5%-ից և 10 սմ-ից ոչ ավելի լայն։
- Գույներ — Pantone 485, 286 և 1235, որոնք չպետք է գունաթափվեն արևի տակ։
Ինչու է սա կարևոր հենց հիմա
2023-ից դրոշի վիճակի հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը, իսկ 2026-ի փոփոխություններից հետո դրոշ է բարձրացվում նաև բնակավայրերի մուտքերի մոտ։ Դպրոցների, համայնքապետարանների և պետական կազմակերպությունների համար դա նշանակում է ավելի շատ դրոշ և ավելի խիստ ստուգում։ Գունաթափված կամ քանդված դրոշը համարվում է խախտում։
Ինչ կա PDF ուղեցույցում
- Բոլոր տեխնիկական պահանջները՝ հղումներով օրենքի և որոշման կետերին
- Գույների կոդերը՝ Pantone, CMYK, RGB և HEX
- Գրպանի և դրոշաձողի չափերի աղյուսակներ ստանդարտ չափերի համար
- 9 զույգ «ճիշտ / սխալ» լուսանկար
- Ստուգաթերթ, որը կարող եք ուղարկել մատակարարին կամ օգտագործել դրոշն ընդունելիս
- Ինչպես ստուգել կտորի խտությունը առանց լաբորատորիայի
Ո՞ւմ համար է այս ուղեցույցը
- Դպրոցների և բուհերի տնտեսվարներին
- Համայնքապետարանների և պետական կազմակերպությունների գնումների պատասխանատուներին
- Բիզնեսներին, որոնք դրոշ են բարձրացնում իրենց շենքի վրա
- Բոլորին, ովքեր ուզում են, որ դրոշը մեկ սեզոնից ավելի ծառայի
Պատվիրեք դրոշ, որը համապատասխանում է պահանջներին
droshner.shop-ի դրոշները պատրաստվում են պոլիէսթերային կտորից, իսկ մինչև պատվերը կարող ենք տրամադրել կտորի տվյալները գրավոր։ Ցանկացած չափի և քանակի համար զանգահարեք 044 18 00 08 կամ գրեք մեզ։
Ներբեռնեք ամբողջական PDF ուղեցույցը
Մեկ փաստաթղթում՝ բոլոր տեխնիկական պահանջները, գույների կոդերը, չափսերի աղյուսակները, 9 զույգ «ճիշտ/սխալ» լուսանկար և ստուգաթերթ, որը կարող եք տպել կամ ուղարկել մատակարարին։
📄 Ներբեռնել PDF ուղեցույցը (284 ԿԲ) →
Ընտրեք ձեր դրոշը մեր դրոշների տեսականուց։


